Twitter-ում Հռոմի պապի բաժանորդների թիվը գերազանցել Է 20 միլիոնը
Международные новостиTwitter @Pontifex-ում Հռոմի պապի միկրոբլոգի բաժանորդների թիվը գերազանցել Է 20 միլիոնը:
Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի միկրոբլոգը գործում Է ինը լեզվով՝ անգլերեն, արաբերեն, իսպաներեն, իտալերեն, լատիներեն, գերմաներեն, լեհերեն, պորտուգալերեն եւ ֆրանսերեն: Առավել մեծ թվով բաժանորդներ ունի իսպանալեզու տարբերակը (ավելի քան 8,5 միլիոն), երկրորդ տեղում՝ անգլալեզու տարբերակն Է (5,8 միլիոն), առաջատարների եռյակը եզրափակում Է իտալերեն լեզվով ռեսուրսը (2,7 միլիոն): Ամենաքիչ բաժանորդներն ունի միկրոբլոգի արաբերեն տարբերակը (196 հազար մարդ):
Twitter-ում քահանայապետի ակաունտը Վատիկանում գործարկվել Է ավելի քան երկու տարի առաջ: Դրանում առաջին գրությունը 2012 թվականի դեկտեմբեի 12-ին արել Է Առաքելական գահին Ֆրանցիսկոսի նախորդը՝ Բենեդիկտոս 16-րդը: Ֆրանցիսկոս պապը այդ միկրոբլոգում առաջին հաղորդագրությունը զետեղել Է Առաքելական գահին իր ընտրվելուց հետո հինգերորդ օրը եւ այն ժամանակվանից այդ ռեսուրսը բավականին ակտիվորեն օգտագործում Է հավատացյալների հետ շփվելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: