Անն Բրասյորը Հայաստանին կոչ է անում շարունակել պայքարը կանանց նկատմամբ բռնությունների դեմ
Международные новостиԵվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասյորը գտնում է, որ Հայաստանը մեծ քայլ է կատարել երկրում գենդերային հավասարություն ապահովելու առումով և կոչ է արել շարունակել պայքարը կանանց նկատմամբ բռնությունների դեմ: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրաւյցի ընթացքում ԵԽԽՎ նախագահը նկատեց, որ Հայաստանի առջև շարունակում են կանգնած մնալ կանանց նկատմամբ բռնությունների խնդիրները:
«Հայաստանը մեծ առաջընթաց քայլ է արել դեպի գենդերային հավասարություն, բայց կանանց դեմ բռնության դեպքեր այստեղ դեռ արձանագրվում են, ինչպես այլ երկրներում»,- նշեց Բրասյորը:
ԵԽԽՎ նախագահը նաև հիշեցրեց, որ Եվրոպայի Խորհուրդն ընդունել է «Կանանց եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի կոնվենցիան»՝ ընդգծելով, Հայաստանն այդ կոնվենցիան դեռևս չի ստորագրել: