«Նորմանդական քառյակի» ԱԳ նախարարները կարեւորել են Մինսկի համաձայնությունների ամբողջական կատարումը
Международные новости«Նորմանդական քառյակի» արտաքին գործերի նախարարները Բեռլինում կայացած բանակցություններում հավաստել են Ուկրաինայում հակամարտության լուծման վերաբերյալ Մինսկի պայմանավորվածությունների անշեղ կատարման անհրաժեշտությունը:
Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով հանդիպման արդյուն քներին նվիրված մամուլի ասուլիսում: Նրա ելույթից ապրիլի 14-ին մեջբերումներ Է արել ՌԻԱ Նովոստին:
«Մինսկի պայմանավորվածությունները պետք է կատարվեն դրանց ամբողջ ծավալով, ոչ միայն ռազմական, այլեւ քաղաքական, տնտեսական, հումանիտար առումով»,- ընդգծել է Լավրովը:Նա նշել է, որ թե ինքը, թե իր գործընկերներն անհանգստություն են հայտնել Կիեւի կողմից Դոնբասի շարունակվող տնտեսական շրջափակման կապակցությամբ:
Բանակցությունների մասնակիցները պաշտպանել են հակամարտության գոտում ԵԱՀԿ-ի առաքելության մշտական ներկայության գաղափարը եւ կոչ են արել կազմակերպությանը՝ ավելի ակտիվորեն մասնակցել տարածաշրջանում ճգնաժամի լուծմանը:Դրա հետ մեկտեղ հանդիպմանը չի քննարկվել խաղաղապահ զորակազմ մտցնելու հարցը: Ուկրաինայի ԱԳ նախարարը հիշատակել է այդ մասին, բայց թեման զարգացում չի ստացել:Նախարարները պայմանավորվել են քննարկել տանկերի եւ հարյուր միլիմետրից պակաս տրամաչափի սպառազինությունների հետքաշումը:
Բացի այդ, պայմանավորվածությունների իրագործման աշխատանքային խմբի շրջանակներում ստեղծվելու է չորս ենթախումբ:Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի ԱԳ նախարարների՝ Սերգեյ Լավրովի, Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի, Լորան Ֆաբիուսի եւ Պավել Կլիմկինի բանակցությունները ապրիլի 13-ին տեղի են ունեցել Բեռլինում: