ՌԴ-ն առավելագույն արտոնություններ Է տրամադրում ԵԱՏՄ-ի աշխատանքային միգրանտներին. Ռոմոդանովսկի
Международные новостиԱյն արտոնությունների ծավալը, որոնք Ռուսաստանի իշխանությունները տրամադրում են օտարերկրացի աշխատանքային միգրանտներին, առավելագույնս հնարավորն են եւ աննախադեպը ԵԱՏՄ-ում: Այդ մասի հայտարարել Է Ռուսաստանի Համերկրային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին՝ ելույթ ունենալո վ ապրիլի 14-ին կայացած «Համագործակցությունը միգրացիայի ոլորտում: Արդի միտումները» կլոր սեղանի ժամանակ:
«Նշեմ, որ այն արտոնությունների ծավալը, որոնք ԵԱՏՄ-ի անդամ պետություններից աշխատանքային միգրանտներին եւ նրանց ընտանիքներին այսօր ՌԴ-ում տրամադրվում են կեցության ռեժիմի եւ աշխատանքային գործունեության առումով, առավելագույնն են: Այսինքն՝ ո՛չ ԱՊՀ-ի երկրների հետ, ո՛չ Էլ հեռավոր արտասահմանի գործընկերների հետ Ռուսաստանը երկկողմ ձեւաչափով այսքան զգալի ծավալի արտոնություններ չի ամրագրում»,- ասել Է գերատեսչության ղեկավարը:
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ի երկրներից աշխատանքային միգրանտներն առավելություններից օգտվում են շատ ոլորտներում: Մասնավորապես, աշխատանքի թույլատրման փաստաթղթեր չեն ձեւակերպում, ունեն միգրացիոն հաշվառման կանգնելու մեծացված ժամկետ, բուժօգնություն են ստանում նույն պայմաններով, ինչ որ ՌԴ-ի քաղաքացիները, կարող են աշխատել ոչ միայն աշխատանքային, այլեւ քաղաքացիական-իրավական պայմանագրով եւ այլն:
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) գործում Է 2015 թվականի հունվարից: Դրա կազմի մեջ են մտնում Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը: Մայիսին ԵԱՏՄ-ին անդամակցելու համաձայնագիր Է պլանավորում ստորագրել Ղրղզստանը: