Վրաստանի նախագահը Զատկի առթիվ ներում Է շնորհել 78 դատապարտյալների
Международные новостиՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Զատկի տոնի կապակցությամբ ներում Է շնորհել 78 դատապարտյալների: Այդ մասին համաներման հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Զվիադ Կորիձեն հայտնել Է ապրիլի 14-ին Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում: Համաներվածներից 57-ն այսօր իսկ ազատվել են պատժական հաստատություններից: Ինչ վերաբերում Է մնացած դատապարտյալներին, ապա նրանց պատժաժամկետները կրճատվել են: Ընդամենը հանձնաժողովը քննել Է 460 գործ:
Ներվածների թվում չկան կանայք, անչափահասներ, ինչպես նաեւ անժամկետ դատապարտված անձինք: