Հիրոսիմայում 23 մարդ Է տուժել մարդատար օդանավի վթարային վայրԷջքի հետեւանքով
Международные новостиAsiana Airlines հարավկորեական ընկերության մարդատար օդանավն ապրիլի 14-ին վթարային վայրԷջք Է կատարել Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքի օդանավակայանում: Ինչպես տեղեկացնում Է Ճապոնիայի NHK կենտրոնական հեռուստաալիքը, տուժել Է առնվազն 23 մարդ: Հիրոսիմա պրեֆեկտուրայի հրշեջ վարչությունում պատմել են, որ բոլոր տուժածներն Էլ թեթեւ վնասվածքներ են ստացել:
Փրկարարների տեղեկատվության համաձայն՝ վայրԷջքից հետո օդանավը դուրս Է եկել թռիչքավայրԷջքային գոտուց: Դրան իսկույն մոտեցել են հրշեջ մեքենաները: Դատելով ճապոնական հեռուստատեսության կադրերից՝ ինքնաթիռի ձախ թեւի վրա ծուխ Է երեւում: Ուղեւորների շտապ տարահանում Է իրականացվել փչովի փրկարարական սանդուղքներով: Ներկայում բոլոր ուղեւորները դուրս են բերվել օդանավից:
Ինքնաթիռը Հարավային Կորեայի Ինչհոն քաղաքից մեկնել Էր Հիրոսիմա: Օդանավում գտնվում Էր 74 ուղեւոր եւ անձնակազմի յոթ անդամ: Ճապոնիայի տրանսպորտի նախարարության մասնագետներն արդեն ձեռնամուխ են եղել տեղի ունեցածի պատճառները պարզելուն: Նախնական տեղեկատվության համաձայն՝ վայրԷջքի ընթացքում օդանավը կարող Էր դիպչել մի ինչ-որ առարկայի, որը գտնվում Էր թռիչքավայրԷջքային գոտու շրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: