Բուենոս Այրեսում 200 երիտասարդներ քննարկել են մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը
Международные новостиՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Բուենոս Այրեսի հինգ կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունների ավելի քան 200 ներկայացուցիչներ քննարկել են մարդկության դեմ կատարված հանցագործություններն ու ներկայացրել ուղիներ, որոնք պետք է նպաստեն աշխարհում ցեղասպանությունների կանխարգելմանը: Ինչպես հաղորդում է PrensaArmenia.com.ar-ը, քննարկման սկզբում երիտասարդները հայտարարել են, որ նմա ն կոնֆերանսի համար հիմք է ծառայել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն ու այն փաստը, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը մինչ օրս ճանաչում չի ստացել:
Երիտասարդները շեշտել են, որ Թուրքիան պետք է առերեսվի սեփական պատմությանը, ու նոր էջից սկսի իր պատմությունը: Նրանք նաեւ շեշտել են, որ միջազգային հանրությունը նույնպես պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ առավել խիստ պայքար մղի մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման հարցում: