Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հայտարարության ցնցող հետևանքները
Международные новостиՎատիկանի Սբ. Պետրոս տաճարում ապրիլի 12-ին կայացած Պատարագն ու Հռոմի Ֆրանցիսկոս Պապի` Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը միջազգային մակարդակում 20-րդ դարի մարդկության դեմ իրականացված առաջին հանցագործության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացում դետոնատորի դեր ունեցան։ Համաշխարհային մամուլը դեռ չի հասցրել լիովին լուսաբանել պոնտիֆիկոսի հայտարարությանն առնչվող մանրամասները, արդեն երկրագնդի տարբեր անկյուններից Ցեղասպանության ճանաչման մասին նոր լուրեր են գալիս։ Այսպես, նախօրեին հայտնի դարձավ, որ Չիլիի պատգամավորների պալատը ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը` ամբողջացնելով երկրի օրենսդիր մարմնի կողմից դեռևս 2007 թվականին ընդունված ցեղասպանությունը դատապարտող բանաձև։
Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացրեց, որ Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև։
Շարունակությունը ̀ այստեղ :