G7-ի ԱԳ նախարարները կոչ են արել Ուկրաինայի հակամարտող կողմերին՝ կատարել Մինսկի համաձայնությունները
Международные новости«Մեծ յոթնյակի» երկրների արտաքին գործերի նախարարները կոչ են անում Ուկրաինայի հակամարտող կողմերին՝ ամբողջությամբ կատարել Մինսկի համաձայնությունները եւ լիովին աջակցում են «նորմանդական քառյակի» դիվանագիտական ջանքերին: Այդ մասին ասված Է G7-ի ԱԳ նախարարների՝ Լյուբեկի հանդիպման արդյունքների վերաբերյալ ընդո ւնված համատեղ հայտարարության մեջ, որի բովանդակությունը հայտնի Է դարձել ՏԱՍՍ-ին:
«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին՝ հանձն առնել պատասխանատվություն եւ կատարել համաձայնագրերի շրջանակներում ստանձնած պարտավորությունները»,-նշել են G7-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները:
«Մենք մեկ անգամ եւս հայտարարում ենք «նորմանդական քառյակի» դիվանագիտական ջանքերին եւ Ուկրաինայի իրադրության կարգավորման շփման խմբին լիակատար աջակցության մասին եւ ողջունում ենք փետրվարի 12-ին Մինսկի պայմանավորվածությունների իրագործմանն ուղղված համալիր միջոցառումների ընդունումը»,-նշվում Է հայտարարության մեջ: