Կիեւի քաղաքագլուխ Վիտալի Կլիչկոն հեծանվով Է եկել աշխատանքի
Международные новостиԿիեւի քաղաքագլուխ Վիտալի Կլիչկոն ապրիլի 16-ին միացել Է քաղաքացիների՝ «Աշխատանքի՝ հեծանվով» ակցիային: Ինչպես լրագրողներին պատմել Է քաղաքագլուխը, կանգ առնելով Կիեւի կենտրոնի Անկախության մայդանում, հեծանվից օգտվելն իրեն հարմար չի եղել, քանի որ քաղաքում պայմաններ չկան այդ փոխադրամիջոցով երթեւեկելու համար, հաղորդում Է ՌԻԱ Նովոստին:
Սակայն, նրա խոսքով՝ արդեն կա ծրագիր, եւ ամռանն իշխանությունները պլանավորում են հեծանվորդների համար գործարկել երթուղի, որը Տրոեշչինա բնակելի զանգվածից կձգվի մինչեւ քաղաքի կենտրոն: Քաղաքագլուխը պարզաբանել Է, որ երթուղու համար նշագծում Է արվելու:
«Պետք Է այնպես անել, որ հեծանիվ վարելը հարմարավետ լինի»,-ասել Է Կլիչկոն: