Ադրբեջանի արտահանումը 38, արդյունաբերությունը մոտ 30 տոկոսով նվազել են
Международные новостиԱդրբեջանից արտահանման ծավալը 2015 թվականի առաջին եռամսյակում, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, մոտ 38 տոկոսով, իսկ արդյունաբերությունը մոտ 30 տոկոսով նվազել են: Այս մասին հայտնում է «Ազադլըգ» թերթը` հղում կատարելով Marja պետական մաքսային կոմիտեին:
Նշվում է, որ այս տարվա հունվար-մարտին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Ադրբեջանի արտաքին առեւտուրը 18,61 տոկոսով կրճատվել է:
Ադրբեջանից արտահանման ծավալների կրճատումը պայմանավորված է նավթի համաշխարհային գների էժանացման հետ: 2015 թվականի առաջին եռամսյակում, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Ադրբեջանից 42,4 տոկոսով պակաս նավթ եւ նավթամթերք է արտահանվել:
Ադրբեջանի պետական վիճակագրության կոմիտեն հայտնել է, որ ընթացիկ տարվա հունվար-մարտին Ադրբեջանում արդյունաբերական արտադրանքի ծավալը, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 29 տոկոսով նվազել է:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 87 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին: