«Աբխազիան եղել է ու կլինի անկախ պետություն». նախագահ Խաջիմբա
Международные новостиԱբխազիան եղել է և կմնա անկախ պետություն և չի պլանավորում մտնել այլ երկրների կազմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին, Մոսկվայում հայտարարել է Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան:
«Աբխազիան եղել է ու է անկախ պետություն: Ոչ ոք չի պատրաստվում որևէ տեղ մտնել: Մեկ անգամ ևս սա ասում եմ բացահայտ ու բարձրաձայն: Մենք նրա համար չենք մեր հազարավոր որդիներին զոհաբերել, որ այսօր դադարենք պետություն լինելուց»,- ասել է Խաջիմբան Մոսկվայում աբխազական սփյուռքի հետ կայացած հանդիպմանը:
«Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում ՌԴ-ին և բոլոր այն երկրներին, որոնք համագործակցում են մեզ հետ, որոնք ճանաչել են մեզ: Մենք պատրաստ ենք աշխատել նրանց հետ որպես անկախ պետություն»,- հավելել է Աբխազիայի նախագահը:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանի կողմից Աբխազիային ցուցաբերվող ֆինանսական օգնությունից գրեթե 1 մլրդ ռուբլի կուղղորդվի հանրապետության տնտեսական զարգացմանը:
Նախագահի խոսքով՝ այդ միջոցների զգալի մասը, որոնց ընդհանուր գումարը կազմում է 5,4 մլրդ ռուբլի, ինչպես և անցած տարիներին, առավելապես կօգտագործվի սոցիալական կարիքների համար: