Ереван, 03.Август.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ռումինացի խորհրդարանականներն աջակցել են ԵԽ-ում Ցեղասպանության 100- ամյակին նվիրված բանաձևի ընդունմանը

Общество

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Եվրոպական խորհրդարանի բանաձևի ընդունման աջակիցներից ռումինացի պատգամավորները կոչ են արել Անկարային հրաժարվել ժխտողականության քաղաքականությունից: «Արմենպրես»-ը ներկայացնում է նրանց դիրքորոշումները, որոնք հնչել են բանաձևի քննարկման ժամանակ և դրանից հետո:

Եվրախորհրդարանի ռումինացի պատգամավոր Քրիստիան Պրեդան, ով Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի նախագծի համահեղինակներից է և ԵԺԿ կողմից բանաձևի տեքստի մյուս քաղաքական խմբերի հետ բանակցողը, նախագծի քննարկման ժամանակ հանդես է եկել աջակցական ելույթով: «ԵԽ-ն կոչ է անում Թուրքիային ճանաչել ցեղասպանությունը եւ այդպիսով նպաստել հայ եւ թուրք ժողովուրդների մերձեցմանը: Սա կոլեկտիվ հիշողության հարց է եւ ոչ թե պատմական` ինչպես դա ասում է նախագահ Էրդողանը: Սա քաղաքական գործիչների պարտավորությունն է, եւ ոչ թե պատմաբանների»:

Մեկ այլ ռումինացի եվրոպառլամենտական` քրիստոնյա-դեմոկրատ Յուլիու Վինկլերը նախագծի ընդունումից հետո տարածելել է «Պատերազմը եւ մարդկության դեմ հանցագործությունները անհնար են միացյալ Եվրոպայում» խորագրով մամուլի հաղորդագրություն, որում մասնավորապես նշվում է. «Հայերի դեմ կատարված ցեղասպանության ոգեկոչումը մեզ հիշեցնում է այն կարեւորագույն շարժառիթը, որն ընկած է Եվրոպայի միավորման շարժման հիմքում: Անցյալ տարվանից սկսվել են Եվրոպայի համար բացառիկ նշանակություն ունեցող տարբեր դեպքերի 100-ամյակների հիշատ ակումները, որոնց թվում է նաեւ Համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած ողբերգությունները: Եթե թույլ տանք, որ ազգայնականները, քսենոֆոբները, դեմագոգներն ու պոպուլիստները այս առիթներն օգտագործեն իրենց նեղ շահերը առաջ տանելու համար, ապա ինքներս ներդրում կունենանք այն վստահության ճգնաժամի մեջ, որում ներկայումս գտնվում է Եվրոպան: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը լավ առիթ է հիշելու այն արժեքները, որոնք մոտեցրել են եվրոպական ժողովուրդներին»,- նշում է Վինկլերը:

Բանաձևի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև ռումինացի եվրապատգամավոր, Սոցիալիստների եւ ժողովրդավարների առաջադեմ ալյանսի արտաքին հարաբերությունների հարցերով փոխնախագահ Վիկտոր Բոշտինարուն: Նա ողջունել է նախագիծը և նշել, որ միանում է նրանց, ովքեր հարգանքի տուրք են մատուցում Առաջին համաշխարհային պատերազմի օրերին, հարյուր տարի առաջ Հայոց ցեղասպանության վայրագություններից զոհվածների հիշատակին: «Անցյալի հիշատակը պետք է օգտագործվի վայրագությունների կրկնվելուց խուսափելու համար»,- նշել է Բոշտինարուն և ավելացրել, որ կոչ է անում Հայաստանին եւ Թուրքիային առանց նախապայմանների հաստատել եւ իրականացնել 2009 թվականին ստորագրված արձանագրությունները, ջանքեր գործադրել եւ կատարել այն բոլոր քայլերը, որոնք կբերեն երկկողմ հարաբերությունների կարգավորմանը:

Եվրոպական խորհրդարանի բանաձևի ընդունման օրը, Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեկնաբանություններ է տարածել նաեւ Ռումինիայի նախկին ԱԳ նախարար (օգոստոս, 2012-նոյեմբեր, 2014), ներկայումս վարչապետի պատվո խորհրդական Տիտուս Կոռլացեանը: Մեկնաբանելով հարցը Radio France Internationale-ի հետ հարցազրույցում` նա նշել է, որ ԵԽ բանաձևը «քաղաքական փաստաթուղթ է եւ խոսքը ծանրակշիռ քաղաքական գործիքի մասին է, չնայած այն հանգամանքին, որ չունի պարտավորեցնող իրավական ուժ: Դա էլ պատճառ է հանդիսացել Թուրքիայի այդպիսի արձագանքին՝ հաշվի առնելով, որ նա ԵՄ անդամակցության թեկնածու է արդեն երկար տարիներ»: Լրագրողի ուղիղ հարցին, թե ինչու Ռումինիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Կոռլացեանը կրկնել է պաշտոնական Բուդապեշտի Աեզերը. «Սա հարց է, որը չափազանց շատ հույզեր է առաջացնում քաղաքական հարթության վրա: Տեսանք Թուրքիայի արձագանքը Վատիկանին, քննադատությունները ԱՄՆ Նախագահ Օբամայի հասցեին, ով չի կատարել «ցեղասպանություն» եզրույթը օգտագործելու խոստումը: Բոլոր այս տարիների ընթացքում Բուխարեստում այս հարցից խու սափել են, եւ զգուշություն է ցուցաբերվել այս հարցի քաղաքական նրբության մեջ ներգրավվելիս: Մեզ մոտ` Բուխարեստում, գերադասվել է հարցը քննարկել պատմական հարթության վրա: Խրախուսվել է նաեւ Անկարայի եւ Երեւանի միջեւ ուղիղ երկխոսությունը, որը հնարավորություն կտա երկու շահագրգիռ երկրներին քաղաքական երկխոսության միջոցով վերջապես հասնել հարմար հանգուցալուծման: Ես կարծում եմ, որ, չխառնվելով, Ռումինիան իմաստուն մոտեցում է ցուցաբերել այս չափազանց նուրբ հարցում, խրախուսելով ու աջակցելով երկու երկրներին իրենց միջեւ հարթելու տարբերությունները:

Ի դեպ, նույն օրը Ռումինիայի գնչուների կազմակերպությունը միացել է «1915-2015. հիշատակենք Հայոց ցեղասպանությունը Թուրքիայում. եվրոպացիները, հայերն ու թուրքերը համախմբվում են» հանրագրին՝ կազմակերպության անունից տարածելով համապատասխան մամուլի հաղորդագրություն: Այս հանրագրին միացավ նաև ԵԺԿ ներկայացնող ռումին եվրոպատգամավոր Տրայան Ունգուրեանուն:

В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с Россией