Պուտինը պատրաստ է աշխատել ցանկացած նոր ԱՄՆ նախագահի հետ
Международные новостиՌուսաստանն ու ԱՄՆ-ն պետք է համագործակցեն, անկախ նրանից, թե ով է դառնալու Միացյալ Նահանգների նախագահը 2016 թ. ընտրություններից հետո: Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք կաշխատենք ԱՄՆ ցանկացած ղեկավարի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը», - ասել է ՌԴ նախագահը: «Չե որ մենք համագործակցում ենք ոչ թե կոնկրետ ֆիզիկական անձի, այլ աշխարհի ամենախոշոր և շատ ազդեցիկ երկրի հետ», - ընդգծել է նա:
Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում կան մի շարք տարաձայնություններ: