ՆԱՏՕ-ն Էստոնիայում կանցկացնի աշխարհում խոշորագույն կիբեռ-վարժանքները
Международные новостиՆԱՏՕ-ի կիբեռ-համագորակցության կենտրոնը, որը գտնվում Է Տալլինում, այս շաբաթ կանցկացնի «Locked Shields 2015» վարժանքները՝ 16 պետությունների 400 ներկայացուցիչների մասնակցությամբ:
«Դրանք կլինեն աշխարհում նման կարգի խոշորագույն վարժանքները, որոնցում կօգտագործվեն իրական տեխնոլոգիաներ, համակարգչային ցանցեր եւ կիբեռ-հարձակման դիմագրավման մեթոդներ»,- ապրիլի 21-ին «Ինտերֆաքսին» հաղորդել են կենտրոնի մամուլի ծառայությունում:
Վարժանքների սցենարի համաձայն՝ մասնակիցների թիմերը պետք Է պաշտպանեն պայմանական պետության համակարգչային ցանցերը եւ տեղեկատվական համակարգերը: Վերջինիս վրա արտասահմանյան գրոհները կլրացվեն զանգվածային լրատվամիջոցների կողմից ճնշմամբ եւ իրավական սահմանափակումներով:
Նպատակն Է՝ իրական պատկերացում տալն այն մասին, թե որքան մեծ ազդեցություն կարող են գործել կիբեռ-միջադեպերը եւ որքան համալիր պետք Է լինեն դրանց լուծման մեթոդները:
X