Իտալիայում ձերբակալվել է ներգաղթյալների տեղափոխող խորտակված նավի նավապետը
Международные новостиԻտալիայում ձերբակալվել են մոտ 900 ներգաղթյալների տեղափոխող խորտակված նավի նավապետն ու անձնակազմի անդամը: Այս մասին հայտնել է internovosti.ru-ն:
Ձերբակալվածները կասկածվում են «կենդանի ապրանքի» մաքսանենգություն կազմակերպելու համար: Նրանք եղել են նավաբեկությունից փրկված 28 անձանց թվում, որոնց երկուշաբթի երեկոյան տեղափոխել են սիցիլիական Պալերմո քաղաք:
Հիշեցնենք, որ Եվրամիությունը համաձայնեցրել է Միջերկրական ծովով անօրինական ներգաղթյալների հոսքի դեմ պայքարի միջոցները: ԵՄ երկրները կակտիվացնեն որոնողա-փրկարարական աշխատանքները: