ԱՄՆ-ը կարող է շրջանցել Իրանի С-300 հակահրթիռային համալիրները. Օբամա
Международные новостиՄիացյալ Նահանգները կարող է անհրաժեշտության դեպքում շրջանցել С-300 հակահրթիռային համալիրները, որոնք Ռուսաստանը մտադիր է մատակարարել Իրանին: Այդ մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է MSNBC հեռուստաալիքին տված հարցազրությցում:
«Այս գործարքը հետաձգվել է 6 տարի: Մենք շարունակում ենք հանդես գալ դրա դեմ, հատկապես, որ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շարունակվում են», - ասել է Օբաման:
«Սակայն, մենք հաշվի ենք առնում այդ հեռանկարը: Մեր պաշտպանական բյուջեն մի փոքր ավել է 600 մլրդ դոլարից, իրենց մոտ (Իրան) մի քիչ ավելի քան 17 մլրդ դոլարը: Նույնիսկ, եթե նրանք ձեռք բերեն որոշ զենիթա-հրթիռային համակարգեր, անհրաժեշտ դեպքում, մենք կարող ենք շրջանցել դրանք», - ասել է Օբաման:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը քննադատել է Ռուսաստանին С-300 զենիթա-հրթիռային համակարգերն Իրանին մատակարարելու համար: