Արաբական երկրների կոալիցիան վերսկսել է ռմբակոծությունները Եմենում
Международные новостиԱրաբական երկրների կոալիցիան Եմենում ռազմական գործողությունների ավարտի մասին հայտարարությունից մի քանի րոպե առաջ վերսկսել է Սանայի և Ադենի ռազմական թիրախների ուղղությամբ օդային հարվածները, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
Կոալիցիան պատրաստվում է սկսել նոր գործողություն, որը ստացել է «Հույսի վերածնունդ» անվանումը: Այն ուղղված կլինի անվտանգության ապահովմանը, ահաբեկչության դեմ պայքարին, ինչպես նաև հակամարտության խաղաղ, դիվանագիտական ճանապարհով լուծմանը:
Սաուդյան Արաբիան նույնպես մտադիր է շարունակել պայքարը ապստամբ հուսիթների դեմ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտարարել է Եմենում ռազմական գործողության ավարտի մասին: