Ուկրաինայի արևելքում պատերազմը ՆԱՏՕ-ի առաջնահերթություններից մեկն է. Քերի
Международные новостиՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների մայիսին կայանալիք գագաթնաժողովի հիմնական թեմաներից մեկը կլինի Ռուսաստանի մասնակցությունն Ուկրաինայի արևելքի պատերազմին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Այդ մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում:
Քերին նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Քերին Ուկրաինայի արևելքում պատերազմը «ՆԱՏՕ-ի առաջնահերթություններից» մեկն է անվանել:
ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների գագաթնաժողովը կանցկացվի մայիսի 13-14-ը Անթալիայում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Պետդեպարտամենտում համոզված են Դոնբասում ռուսական զորքերի ներկայության մեջ, սակայն չեն կարող հաստատել ճշգրիտ թվաքանակը: