Միգրանտներին պետք է առաջարկվի Եվրոպա տեղափոխվելու անվտանգ այլընտրանք. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Международные новостиՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է փախստականների և միգրանտների իրավիճակը, որոնք մահանում են Միջերկրական ծովը հատելու փորձերի ժամանակ, և կոչ է արել եվրոպական երկրներին տրամադրել մարդկանց ապաստան ստանալու անվտանգ այլընտրանքային ուղիներ: Այդ մասին հայտարարել է համաշխարհային կազմակերպության մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Գլխավոր քարտուղարը և վարչապետ Ռենցին համաձայնել են, որ միջազգային հանրությունն ընդհանուր պատասխանատվություն է կրում միգրանտների և փախստականների անվտանգության համար, ովքեր հատում են Միջերկրական ծովը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Պան Գի Մունը շնորհակալություն է հայտնել Իտալիային՝ ճգնաժամին արձագանքելու իր ջանքերի համար և «ընդգծել է զարգացած միասնական եվրոպական մեխանիզմի, ինչպես նաև արտագաղթի համար անվտանգ և կանոնավոր ուղիներ տրամադրելու անհրաժեշտությունը»: