Եվրամիությունը Ուկրաինային Է փոխանցել օգնության հերթական մասնաբաժինը՝ 250 մլն եվրո
Международные новостиԵվրահանձնաժողովը (ԵՀ) Եվրամիության (ԵՄ) անունից Ուկրաինային Է փոխանցել օգնության հերթական մասնաբաժինը՝ 250 միլիոն եվրո: Այդ մասին հաղորդել Է ԵՀ-ի մամուլի ծառայությունը: «Սա վերջին վճարումն Է Ուկրաինայի համար մակրոֆինանսական օգնության առաջին գործառնության շրջանակներում, որն ընդհանուր առմամբ կազմում Է 610 միլիոն եվրո»,- ճշտվում Է հաղորդագրության մեջ, որը հրապարկվել Է ԵՀ-ի պաշտոնական կայքում:
Եվրահանձնաժողովը նշել Է, որ ֆինանսական օգնության նպատակը բարենորոգումների իրականացումն Է պետական ֆինանսների կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի, առեւտրի եւ հարկման, Էներգետիկայի եւ ֆինանսական հատվածի ոլորտներում:
Ավելի վաղ տեղեկացվել Է, որ Եվրահանձնաժողովը պատրաստվում Է Ուկրաինային հատկացնել 1,8 միլիարդ եվրո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: