Սիրիայի Դարաա մարզում ավելի քան 40 ահաբեկիչներ են սպանվել
Международные новостиՍիրիական բանակը հաջողություններ է գրացնել Դարաայի մարզում՝ Բասր ալ Հարիր գյուղում ոչնչացնելով ավելի քան 40 ահաբեկիչների: Ինչպես հաղորդում է սիրիական «ՍԱՆԱ» գործակալությունը, ոչնչացվել են նաև ահաբեկիչների զենքերն ու թաքստոցները:
Սիրիական բանակն Իդլիբի գյուղերում «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման թաքստոցներ ու զենքեր է ոչնչացրել: Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ՝ ծայրահեղական ահաբեկչական խմբավորումների անդամներ են սպանվել ու վիրավորվել Հաբիտ գյուղաքաղաքում, որը գտնվում է Իդլիբ քաղաքից 77 կմ հեռավորության վրա: Բախումներ են տեղի ունեցել Իդլիբ քաղաքի մերձակայքում գտնվող Թել Ռուման և Մարթին գյուղերում, որտեղ մեծ թվով ահաբեկիչներ են սպանվել:
Ահաբեկչական խմբավորումները լուրջ վնասներ են կրել Հալեպի որոշ թաղամասերում և մերձակա գյուղերում: Նախօրեին տեղեկություններ էին ստացվել, որ հրթիռներ են ընկել Բաբ ալ Ֆարրաջ թաղամասում, որոնց հետևանքով երկու մարդ էր զոհվել, տասը՝ վիրավորվել:
Բանակը կանխել է ահաբեկիչների հարձակումը Հոմսի մարզի Հուլա գյուղաքաղաքի հիվանդանոցի վրա: Բախումների ժամանակ տասնյակ զոհեր ու վիրավորներ են գրանցվել:
ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում չորս տարի շարունակվող բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 220 հազար մարդ: