Սպիտակ տունը հերթական անգամ կոչ է արել Թուրքիային կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ
Международные новости1915 թվականին հայերի զանգվածային սպանությունների տարելիցի օրը ԱՄՆ-ը մտադիր է կոչ անել Թուրքիային եւ Հայաստանին ընդունել այդ ողբերգական իրադարձությունների հետ կապված բոլոր փաստերը: Այդ մասին ապրիլի 22-ին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Էրիկ Շուլցը:
«Մենք մտադիր ենք օգտվել տարելիցի առիթից, որպեսզի ուշադրություն դարձնենք 1915 թվականի ահավոր իրադարձությունների վրա եւ կոչ անել ամբողջությամբ, ազնվորեն եւ արդարությամբ ճանաչել փաստերը, ինչը, մեր կարծիքով համապատասխանում է բոլոր կողմերի շահերին»,- ասել է Շուլցը, ճշտելով, որ նկատի ունի Թուրքիան, Հայաստանը եւ ԱՄՆ-ն:
Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այժմ չի արտասանում «ցեղասպանություն» բառը, երբ 2008 թվականի նախընտրական արշավի ընթացքում նա դա անում էր հենց 1915 թվականին հայերի սպանությունների վերաբերյալ: «Նախագահը եւ վարչակազմի բարձրաստիճան մյուս պաշտոնատարները պարբերաբար պատմական փաստ են ճանաչել այն, որ 1,5 մլն հայեր սպանվել են Օսմանյան կայսրության գոյության վերջին օրերին»,- նշել է Շուլցը:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ Սպիտակ տան ներկայացուցիչը հերթական անգամ կոչ է արել Թուրքիային՝ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: