Լեհաստանը հավաստել Է եվրոգոտուն անդամակցելու մտադրությունը
Международные новостиԼեհաստանը հավաստել Է եվրոյի գոտուն անդամակցելու իր մտադրությունը: Այդ մասին ասել Է երկրի արտաքին գործերի նախարար Գժեգոժ Սխետինան՝ Լեհաստանի խորհրդարանում ելույթ ունենալով երկրի արտաքին քաղաքականության գերակայությունների վերաբերյալ ամենամյա տեղեկատվությամբ:
«Մենք պաշտպանում ենք եվրոպական միասնական արժույթի՝ եվրոյի ընդունման հանձնառությունը»,- ասել Է Սխետինան:
Ըստ որում Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել Է, որ «այդ որոշումն ընդունելիս հանգուցային կլինի Լեհաստանի շահը եւ եվրոյի գոտու կայունությունը»:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, սկզբնապես Լեհաստանը ենթադրում Էր եվրոյի գոտուն անդամակցել 2012 թվականին: Սակայն 2014 թվականի աշնանը Լեհաստանի փոխվարչապետ եւ Էկոնոմիկայի նախարար Յանուշ Պեխոչինսկին հայտարարեց, որ եվրոգոտուն անդամակցումը կարող Է տեղի ունենալ 2020 թվականից ոչ շուտ եւ այն պայմանով, որ համաշխարհային տնտեսությունում մեծ ճգնաժամ տեղի չունենա: