Պորոշենկոն հաստատել Է Կիեւի եւ ՆԱՏՕ-ի համագործակցության ծրագիրը
Международные новостиՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հաստատել Է 2015 թվականին ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի համագործակցության ծրագիրը, որում ամրագրված Է ռազմավարական գործընկերության զարգացումն ու խորացումը:
Փաստաթղթի համաձայն՝ Ուկրաինայի կառավարությանը հանձնարարված Է ապահովել գործադիր իշխանության մարմինների համակարգումն այդ ծրագրի կատարման համար: Ինչպես նշված Է հրամանագրում, դաշինքի հետ համագործակցությունը լրացուցիչ ծախսեր չի պահանջի պետական բյուջեց:
Ուկրաինայի կառավարությունը 2015 թվականին ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ծրագիրը հաստատել Է փետրվարին:
Այն ժամանակ, ինչպես նշում Է BBC-ն, վարչապետ Արսենի Յացենյուկն առանձնացրել Էր այդ համագործակցության հինգ ուղղություն. զինված ուժերի համար կապի եւ տեղեկատվության փոխանակման միջոցների արդիականացում, զինվորականների վերապատրաստում եւ սոցիալական ադապտացում, ֆիզիկական վերականգնման ծրագիր, լոգիստական համալիրների արդիականացում եւ Ուկրաինայի կիբեռապաշտպանություն: