Հայաստանի եւ ամբողջ աշխարհի հայերի կողքին ենք. Քեթրին Լիչ
Международные новостиՀայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել ի հիշատակ Հայոց ցեղասպանության տարելիցի.
«Այսօր մենք Հայաստանի եւ ամբողջ աշխարհի հայերի կողքին ենք՝ հարգելով 1915թ. տեղահանման եւ սպանությունների հետեւանքով ավելի քան մեկ միլիոն զոհերի հիշատակը»,- բլոգում գրել է դեսպանը: Քեթրին Լիչը նաեւ հրապարակել է խորհրդարանի պատգամավոր Ջոն Վիթինգդեյլի լուսանկարը, ով Երեւանում ներկայացնում է Բրիտանիայի կառավարությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներին:
Հայոց ցեղասպանությունը որպես 20-րդ դարի առաջին Ցեղասպանություն ճանաչել են մի քանի տասնյակ պետություններ: Մեծ Բրիտանիան այդ պետությունների թվում չէ: