Դոնբասը գլուխ Է խոնարհում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջեւ
Международные новостиԻնքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն հայ ժողովրդին հղած ուղերձում գրել Է. «Այսօր վշտի օր Է՝ կապված մարդկության պատմության մեջ ամենաողբերգական իրադաձություններից մեկի՝ հայ ժողովրդի ցեղասպանության հետ: Հարյուր տարի անց մենք՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ժողովուրդը, գլուխ ենք խոնարհում այդ ողբերգության բոլոր զոհերի հիշատակի առջեւ», տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:
«Մենք կարծում ենք, որ աշխարհում չպետք Է տեղ լինի ազգայնակությանը եւ կրոնական ատելության բորբոքմանը»,- ասված Է ԴԺՀ-ի ղեկավարի ուղերձի տեքստում, որը հրապարակել Է Դոնեցկի նորությունների գործակալությունը:
Զախարչենկոն նաեւ նշել Է, որ հայ համայնքը վաղուց Է դարձել Դոնբասի բազմազգ ժողովրդի կարեւոր եւ անկապտելի մասը, իսկ Հայաստանը եւ հայ ժողովուրդը դարեր ի վեր եղել են սլավոն ժողովուրդների ամբողջ ընտանիքի ամենաանձնվեր դաշնակիցներից մեկը: «Մեզ միավորում են բազմադարյան բարեկամությունը, ընդհանուր հավատը եւ ավանդույթներին նվիրվածությունը»,- հավելել Է նա: