Պուտինի` Հայաստան այցն Անկարայի համար բացասական արձագանքի առիթ չէ. Պեսկով
Международные новостиՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Երևանում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելը չպետք է Թուրքիայի կողմից բացասական արձագանքի առիթ հանդիսանա:
Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:«Եվ մենք չենք կարծում, որ հիշատակի միջոցառումներին նախագահի մասնակցությունը կարող է որևէ կերպ բացասաբար մեկնաբանվել Անկարայի կողմից»,- ասել է նա` մեկնաբանելով Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Անկարան դատապարտել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ով հայերի զանգվածային ջարդերն Օսմանյան կայսրությունում ցեղասպանություն է անվանել: