Պայթյուն Հոնկոնգում. կան զոհեր եւ վիրավորներ
Международные новостиԱպրիլի 26-ին Հոնկոնգի ստորգետնյա ավտոկայանատեղիներից մեկում պայթյուն է որոտացել: Երեք մարդ զոհվել է, եւս յոթ հոգի տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել:
ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով South China Morning Post-ին, տեղեկացնում է, որ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով 15:45-ին, խիտ բնակեցված Կոուլուն շրջանում: Դրանից հետո կայանատեղիում հրդեհ է բռնկվել:
Պայթյունի պատճառի մասին առայժմ տեղեկություններ չկան: