ԻՊ-ի զինյալները հաղորդել են Եմեն ժամանելու մասին՝ հուսիների դեմ պայքարի համար
Международные новости«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները տեսանյութ են հրապարակել, որում հայտարարում են, որ ժամանել են Եմեն՝ ապստամբ հուսիների դեմ պայքարելու համար:
Տեսանյութը հրապարակվել է այն բանից հետո, որ Եմենում ԻՊ-ի դաշնակիցները՝ այսպես կոչված «Կանաչ բրիգադի» զինյալները, ստանձնել են Իբբ գավառի Իրիմ քաղաքում հուսիների վրա հարձակման պատասխանատվությունը: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այդ ժամանակ 5 մարդ էր զոհվել:
Հուսիները, որոնք նախկինում Եմենի հյուսիսում ոչ մեծ տարածք էին վերահսկում, տարեսկզբին հարձակումներ ձեռնարկեցին, գրավեցին երկրի մայրաքաղաք Սանան եւ իշխանությունից հեռացրեցին նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադիին: