Երկրաշարժի ժամանակ Նեպալում կարող Էին գտնվել շուրջ 20 հազար օտարերկրյա զբոսաշրջիկներ. The Himalayan Times
Международные новостиԵրկրաշարժի սկսվելու պահին Նեպալում կարող Էին գտնվել շուրջ 20 հազար օտարերկրյա զբոսաշրջիկներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Himalayan Times թերթը՝ վկայակոչելով Նեպալի ներքին գործերի նախարարության գրանցած տվյալները:
«Ցավոք, ոչ բոլոր զբոսաշրջիկներն են գրանցում Նեպալում իրենց գտնվելը,-հրատարակությանը հայտնել են գերատեսչությունում:-Սակայն գրանցման առկա տվյալների, ինչպես նաեւ մի շարք արտասահմանյան երկրների դեսպանությունների տեղեկատվության հիման վրա՝ երկրաշարժի պահին Նեպալում գտնվող օտարերկրյա հյուրերի թիվը կարող Էր կազմել մոտավորապես 20 հազար»:
Նեպալը առավել առավել մեծ ժողովրդականություն Է վայելում հնդիկ եւ չինացի տուրիստների շրջանում: Երկրաշարժի պահին այնտեղ կարող Էին գտնվել շուրջ 3 հազար հնդիկներ եւ ավելի քան 4 հազար չինացիներ:
Դեսպանությունների տվյալներով՝ տարերային աղետից զոհվել Է հինգ հնդիկ, այդ թվում՝ դիվանագետներից մեկի դուստրը, եւ ՉԺՀ-ից չորս զբոսաշրջիկներ:
Առայժմ գտնվելու վայրի մասին տեղեկություններ չկան Ավստրալիայի 549 գրանցված քաղաքացիներից շուրջ 300-ի, 155 չեխերից 54-ի, 1098 ֆրանսիացիներից 674-ի, ինչպես նաեւ 5 հնդիկների, 7 կոլումբիացիների, Ինդոնեզիայի 18 քաղաքացիների, Լիտվայի 5 քաղաքացիների, Տայվանի 28 քաղաքացիների, 91 ուկրաինացիների վերաբերյալ: Նաեւ առայժմ կապի մեջ չեն մտել մոտավորապես 300 ճապոնացիներ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել Է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի մամուլի քարտուղար Սերգեյ Շատունովը, ռուսաստանցիների թվում «լրջորեն տուժածներ չկան»: Նրանցից առնվազն 250-ին բուժօգնություն Է ցուցաբերվել Կատմանդուում Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնում: Ըստ ՏԱՍՍ-ի՝ Նեպալում ՌԴ-ի դեսպանության մամուլի կցորդ Ազրետ Բոտաշեւը ճշտել Է, որ առայժմ ռուսաստանցի ոչ բոլոր զբոսաշրջիկներն են կապի մեջ մտել, բայց ենթադրել Է, որ դա կարող Է կապված լինել Ցանցի աշխատանքի խափանումների հետ: