Եվրոպական խաղերի վրա Ադրբեջանը կծախսի 3,3 մլրդ դոլար. փորձագետ
Международные новостиԱդրբեջանցի անկախ փորձագետ, Ժողովորդավարության եւ բարօրության համար շարժման առաջնորդ Գուբադ Իբադօղլուն, Ադրբեջանի 2013, 2014 եւ 2015 թվականների համար հաստատված պետբյուջեի հիման վրա կատարած հաշվարկների արդյունքների համաձայն, եկել է այն եզրակացության, որ հունիսին անցկացվելիք Եվրոխական խաղերն Ադրբեջանի համար կարժենան 3,506 մլրդ մանաթ եւ չեն փոխհատուցվի:
Այս մասին, ինչպես հայտնում է moderator.az լրատվական կայքը:
Նրա խոսքով` հատկացված ֆինանսական միջոցների 90 տոկոսն արդեն ծախսվել է:
«Մնացած 300 մլն մանաթը (285 մլն դոլար) կծախսվի առաջիկա երկու ամիսների ընթացքում: 72,6 տոկոսը կամ 2 մլրդ 546,7 մլն մանաթը Խաղերի վրա ուղղակի ծախսերն են: Դրանք ուղղվել են սպորտային ենթակառուցվածքների շինարարությանը, 27,4 տոկոսը կամ 960 մլն 150 հազար մանաթը (912 մլն դոլար) կազմեÕ ¬ են օպերացիոն ծախսերը»,- ասել է նա:
Ադրբեջանցի անկախ փորձագետը նշել է, որ չնայած Խաղերի վրա այդչափ բյուջետային փողեր են ծախսվել, սակայն, կառուցված սպորտային օբյեկտները երկրի բյուջեի համար հետագա տարիներին կվերածվեն լրացուցիչ ծախսերի աղբյուրի, քանի որ դրանք հիմնականում անգործության կմատնվեն:
«Հետագա տարիներին այդ օբյեկտների պահպանության վրա Ադրբեջանն ստիպված կլինի ծախսել տասնյակ միլոնավոր դոլար միջոցներ: Մյուս տհաճ պահն էլ այն է, որ ներկայում այդ օբյեկտները կառուցած մինչեւ 20 հազար անձինք, շինարարության ավարտից հետո, այսինքն` երկու ամիս հետո կհամալրեն նավթի համաշխարհային գների անկման պատճառով նավթարադյունաբերության ոլորտից կրճատված քաղաքացիների շարքերը»,- ընդգծել է նա:
Փորձագետն ասել է, որ Խաղեր դիտելու համար նախատեսված է վաճառել 600 հազար տոմս: Մեկ տոմսի արժեքը կազմում է 5 մանաթ: Խաղերի բացման եւ փակման արարողությունների թանկարժեք տոմսերը կարժենան 100-ից 200 մանաթ: Եթե բոլոր թվարկված տոմսերը վաճառվեն, եկամուտը կարող է կազմել 30 մլն մանաթ (28,5 մլն դոլար), ինչը կծածկի կատարված ծախսերի միայն 0,85 տոկոսը:
«Թեեւ ներկայացված հաշվարկներում այդ միջոցառումից առանձնացված է միայն տնտեսական շահը, սակայն, չարժե մոռանալ, որ ներկայում, հաշվի առնելով, որ նավթի գների անկման պատճառով բյուջետային եկամուտների պակասելու հետ կապված՝ սկսվել է արտարժույթի պահուստի միջոցների ծախսը, Ադրբեջանի համար տնտեսական ռացիոնալիզմը, անցյալ տարիների հետ համեմատ, ավելի կարեւոր է», -ասել է Իբադօղլուն:
Ուշագրավ է, որ մարտի 2-ին bne.eu պարբերականը գրել էր, որ Բաքվում առաջին Եվրոպական խաղերը կարժենան 8 մլրդ դոլար:
«Դա լինելու է ամեմասշտաբային եւ հանդիսադիր միջոցառումն Ադրբեջանում», -bne.eu-ին տված հարցազրույցում հավելել էր Եվրոպական խաղերի օպերացիոն տնօրեն Սայմոն Կլետտը:
Այսօր Բաքվում վառվել է Եվրոպական խաղերի ջահը: Եվրոխաղերն անցկացվում են Ադրբեջանում, քանի որ ոչ մի այլ երկիր չէր ցանկացել ստանձնել դրանց համար անհրաժեշտ ծախսերը, իսկ Ադրբեջանի իշխանությունները սիրով հանձն են առել դրանք, հույս ունենալով, որ դա կօգնի բարձրացնել իրենց հեղինակությունն աշխարհում:
Եվրոպական առաջին խաղերը Բաքվում պետք է անցկացվեն հունիսի 12-28-ը: Ծրագրում կլինեն 20 մարզաձեւեր որոնցից 16-ն օլիմպիական են: Խաղերին կմասնակցեն 6 հազար մարզիկներ 50 երկրներից: Բաքվում կխաղարկվեն մեդալների 239 հավաքածուներ: