Նեպալի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
Международные новости: Նեպալի կառավարությունը եռօրյա սուգ Է հայտարարել ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին, որոնց թիվը հասել Է 4353-ի, եւս ավելի քան ութ հազար մարդ վնասվածքներ Է ստացել, տեղեկացնում Է DPA-ը:
Կառավարությունում նշել են, որ սահմանափակ ռեսուրսների պատճառով վիրավորների եւ զոհվածների որոնումներն ավելի շատ ժամանակ կպահանջի, քան սպասվում Էր ավելի վաղ: «Մենք պատրաստ չԷինք նման մասշտաբի աղետի»,- հայտարարել Է Նեպալի ներքին գործերի նախարար Բամ Դեւ Գաուտամը: ՆԳ նախարարության ներկայացուցիչը նաեւ հայտնել Է, որ Սինդհուպալչոկ, Ռասուվա եւ Գորկհա շրջանների մի քանի հեռավոր գյուղեր դեռեւս անհասանելի են փրակարարների համար:
7,9 մագնիտուդով երկրաշարժը Նեպալում տեղի է ունեցել ապրիլի 25-ի առավոտյան: Դրա էպիկենտրոնը գտնվում էր երկրի մայրաքաղաք Կատմանդուից 82 կիլոմետր հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: Դրան հաջորդել են տասնյակ հետցնցումներ, որոնցից ամենահզորը՝ 6,7 մագնիտուդով, գրանցվել է ապրիլի 26-ին: Տեղի բնակիչները պատահածն արդեն համարել են ամենաավերիչը 1934 թվականից ի վեր, երբ զոհվել էր 8,5 հազար մարդ:
Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ Նեպալում տեղի ունեցած երկրաշարժը 8 մլն մարդու կյանք է խաթարել երկրի 39 շրջաններում: «Նախնական գնահատումների համաձայն՝ նրանցից մոտավորապես 2 մլն մարդ բնակվում է 11 առավել տուժած շրջաններում»,- նշել են ՄԱԿ-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: