Նախագահը, որին ականջից բռնած տեղից տեղ են տանում, չի կարող իրականացնել լիազորությունները. Մարգվելաշվիլի
Международные новости«Պատկերացրեք, որ ձեր երկրում նախագահին ցույց են տալիս տեղը եւ նա նստում Է այնտեղ, որ կպաշտպանի՞ ձեզ, եթե վաղը տեղ ցույց տան ձեզ»,- հայտարարել Է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին «Մաեստրո» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ՝ պատասխանելով Հավլաբարի նստավայրի շուրջը ծավալված իրադարձությունների վերաբերյալ հարցին:
Գեորգի Մարգվելաշվիլիի խոսքով՝ այս թեման անցյալ ունի՝ իր հայտարարությունը: Նախագահը հիշում Է, որ ցանկանում Էր նստավայրում համալսարան բացել:
«Կարծում եմ՝ այն ժամանակ ես խոսել եմ որպես կրթության նախարար, նախագահության թեկնածու, հուզականորեն կապված Էի այդ նախագծին եւ շատ Էի ցանկանում, որ այն կայանա: Բայց երբ ես նախագահ դարձա, իրադրությունը փոխվեց: Փոխվեց այն համաձայնությունը, թե ինչպես կբարեկարգվի ժամանակավոր բնակմակերեսը, բայց ավելի զգալիորեն փոխվեց միջավայրը, որը շատ տարօրինակ Էր ինձ համար: Ես տեսա, որ ձեռնարկվում են նախագահական ինստիտուտը նսեմացնելու եւ այն երկրորդ պլան մղելու մեթոդական փորձեր», ասել Է նախագահը:
«Ես տեսա, որ նստավայրի եւ իմ աշխատանքի վայրի թեման սերտորեն կապվել են դրա հետ: Ես միշտ հույս եմ ունեցել, որ դա կլուծվի, բայց երջ վերջին պահին տեսա, որ դա նպատակամետ քաղաքականություն Է, 2014 թվականի փետրվարի 22-ին Էր՝ խորհրդարանում իմ ելույթի օրը, երբ ես պարզորոշ տեսա, որ կառավարությունը հրաժարվել Է ներկա լինել իմ ելույթի ժամանակ»,- հայտարարել Է Գեորգի Մարգվելաշվիլին, հաղորդել Է «Գրուզիա Online»-ը: