Ֆրանսիան հումանիտար օգնությամբ երեք ինքնաթիռ Է ուղարկում Նեպալ
Международные новостиՖրանսիան հումանիտար բեռներով, փրկարարներով ու բժիշկներով երեք ինքնաթիռ Է ուղարկում երկրաշարժից տուժած Նեպալ: Այդ մասին հայտնել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը՝ ելույթ ունենալով ԱԳՆ-ի ճգնաժամային շտաբում:
Նրա տվյալներով՝ Airbus А340-ը, որը Փարիզից մեկնել Էր ապրիլի 27-ին, տեխնիկական վայրԷջք Է կատարել Արաբական Միացյալ Էմիրություններում: Օդանավում գտնվում Է շուրջ 100 մարդ, հիմնականում փրկարարներ ու բժիշկներ, ոչ կառավարական կազմակերպությունների աշխատողներ: Այն նաեւ փոխադրում Է մոտավորապես 20 տոննա հումանիտար բեռներ: Վերադառնալիս ինքնաթիռը Կատմանդուից Ֆրանսիա կբերի տուժածների, ինչպես նաեւ երեխաներով ընտանիքների:
Նախարարը հայտնել Է, որ իր գերատեսչությանը հաջողվել Է տվյալներ հավաքել Նեպալում գտնվող 2050 ֆրանսիացիների վերաբերյալ: Նրանց թվում կան միջին ծանրության վնասվածքներ ստացած մարդիկ, «բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում»: «Ֆրանսիայի 563 քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ առայժմ չկան»,-ասել Է նախարարը:
Նա նշել Է, որ «Կատմանդուի օդանավակայանն սկսել Է ընդունել կոմերցիոն չվերթներ, «սակայն նրա հնարավորություններն սպառվում են մարդասիրական օգնություն փոխադրող մեծ թվով ինքնաթիռների կապակցությամբ»:
«Ֆրանսիան այսօր երեկոյան կուղարկի հումանիտար օգնությամբ եւս մեկ ինքնաթիռ: Օդանավում կլինեն շուրջ 50 մարդ եւ 20 տոննա հումանիտար բեռներ»,-հայտնել Է նախարարը: Նաեւ թռիչքի Է պատրաստվում երրորդ ինքնաթիռը՝ 40 տոննա բեռներով: Բոլոր օդանավերը հետդարձի ճանապարհին կտեղափոխեն Ֆրանսիայի եւ այլ երկրների՝ Նեպալից հեռացող քաղաքացիներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: