ՀԱՀ-ում գնացքների բախումից տուժածների թիվը հասել Է 240-ի
Международные новостиՀարավային Աֆրիկայի Հանրապետությունում (ՀԱՀ) երկու արվարձանային գնացքների բախման հետեւանքով տուժածների թիվն աճել Է մինչեւ 240: Այդ մասին հաղորդել Է տեղական IOL News լրատվական պորտալը՝ վկայակոչելով Prasa երկաթուղային ընկերության ղեկավար Մոսենգվա Մոֆիի հայտարարությունը: Ավելի վաղ հաղորդվել Էր մեկ զոհվածի եւ շուրջ 90 տուժածների մասին:
Ապրիլի 28-ի առավոտյան երկու արվարձանային գնացքները դուրս են եկել երկրի մայրաքաղաք Պրետորիայից, ինչից հետո դրանցից մեկը մխրճվել Է առջեւից ընթացող շարժակազմի վերջին վագոնների մեջ: Գնացքներից մեկի առնվազն երկու վագոն դուրս Է եկել ռելսերից:
Ինչպես նշում Է IOL News-ը, միջադեպի հետեւանքով զոհվել Է պահպանության աշխատակցուհին: Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ զոհվել Է գնացքներից մեկի մեքենավարը: Տեղական զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ երկու շարժակազմերում եղել Է շուրջ 900 մարդ: Միջադեպի հանգամանքները հետաքննվում են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: