Ռոուհանին հուսով Է, որ միջուկային գործարքի կնքումը կօգնի զարկ տալ տնտեսության զարգացմանը
Международные новостиԻրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը կկնքվի առաջիկա ամիսներին պայմանով, որ հակառակ կողմը անհրաժեշտ վճռականություն դրսեւորի: Այս մասին Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել Է Թեհրանում երկրի տարբեր տարածաշրջաններից ժամանած բանվորների հետ կայացած հանդիպմանը: «Համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելուն պես Իրանում արտադրությունների զարգացման շատ ավելի լավ պայմանները կստեղծվեն»,- ընդգծել Է նախագահը:
Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) աշխատանքի նախարարության տվյալներով՝ երկրում 15 – 24 տարեկան 15 միլիոն երիտասարդ աշխատանք չունի, եւ այս ցուցանիշը չի նվազում սկսած 2010 թվականից: Այս ամենասուր հիմնախնդիրը լուծելու նպատակով պետությունը պետք Է արդյունաբերության եւ արտադրության բնագավառում տարեկան ստեղծի 1,2 միլիոն աշխատատեղ:
Ինչպես ապրիլի 27-ին հայտարարել Է ԻԻՀ-ի մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Ալի Լարիջանին, այսօրվա դրությամբ Իրանի բուհերի շրջանավարտների 42 տոկոսը գործազուրկ Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: