Անհայտ անձինք կրակել են Նիկիտա Միխալկովի «Тритэ» ստուդիայի գրասենյակի վրա
Международные новостиԱյսօր առավոտյան անհայտ անձինք կրակել են ՌԴ հայտնի ռեժիսոր Նիկիտա Միխալկովի «Тритэ» ստուդիայի մոսկովյան գրասենյակի վրա: Այդ մասին գրում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով իրավապահ մարմիններում առկա աղբյուրին:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները նկատել են, որ ստուդիայի գրասենյակի պատուհաններին առկա է 1 սանտիմետր տրամագծով երկու անցք: Լրատվամիջոցի զրուցակիցը ենթադրություն է հայտնել, որ կրակոցներն իրականացվել են պնևմատիկ զենքի միջոցով:
Փաստի առթիվ քննություն է իրականացվում, քրեական գործ դեռևս չի հարուցվել: