Նուրսուլթան Նազարբաեւը ստանձնեց Ղազախստանի նախագահի պաշտոնը
Международные новостиՂազախստանի վերընտրված նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, որը ապրիլի 26-ին կայացած արտահերթ նախագահական ընտրություններում հավաքել Էր ընտրողների ձայների 97,75 տոկոսը, երդում Է տվել Աստանայի Անկախության պալատում:
Նա երդվել Է «հավատարմորեն ծառայել ժողովրդին, խստիվ պահպանել Սահմանադրությունն ու օրենքները, երաշխավորել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, բարեխղճորեն կատարել նախագահի պարտավորությունները»:
Օրենսդրությանը համապատասխան՝ երդմնատվությամբ պետության ղեկավարը ստանձնել Է նախագահի պաշտոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: