Մեծ Բրիտանիան հավելյալ 5 մլն ֆունտ կհատկացնի երկրաշարժից տուժած Նեպալին
Международные новостиՄեծ Բրիտանիան 5 մլն ֆունտ գումարի լրացուցիչ օգնություն կհատկացնի երկրաշարժից տուժած Նեպալին, օգնության ընդհանուր գումարը կհասնի 15 միլիոնի: Այդ մասին ապրիլի 29-ին հայտարարել Է Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման նախարարությունը:
Հավելյալ ֆինանսավորումը թույլ կտա աղետյալ երկիր ուղարկել եւս երեսուն բժիշկների եւ ութ տոննա սարքավորումներ, բժշկական պատրաստուկներ եւ նյութեր, ինչպես նաեւ վրաններ եւ Էլեկտրագեներատոր:
Նաեւ բրիտանական իշխանությունները մարդասիրական օգնություն կտրամադրեն խմելու ջրի, պարենամթերքի եւ հիգիենայի միջոցների տեսքով:
7,9 մագնիտուդով երկրաշարժը Նեպալում տեղի է ունեցել ապրիլի 25-ի առավոտյան: Դրա էպիկենտրոնը գտնվում էր երկրի մայրաքաղաք Կատմանդուից 82 կիլոմետր հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: Սեյսմոլոգները վերջին մի քանի օրվա ընթացքում գրանցել են շուրջ 70 հետցնցում, որոնցից ամենահզորը՝ 6,7 մագնիտուդով, գրանցվել է ապրիլի 26-ին:
Ըստ վերջին տվյալների՝ Նեպալում երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը գերազանցել Է 5 հազարը, իսկ տուժածների ընդհանուր թիվն անցնում Է 10 հազարից: Երկրի կառավարությունը եռօրյա սուգ Է հայտարարել ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: