Ֆրանսիան պաշտապանական բյուջեն կավելացնի 3,8 մլրդ եվրոյով
Международные новостиՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել Է 3,8 մլրդ եվրոյով պաշտապանական բյուջեն ավելացնելու մասին: Այդ միջոցները կհատկացվեն մինչեւ 2019 թվականը, ճշտել Է պետության ղեկավարը՝ Ելիսեյան պալատում ամփոփելով պաշպանության խորհրդի նիստի արդյունքները:
«Ֆրանսիան կանգնած Է նոր լուրջ մարտահրավերների առջեւ,- նշել Է Օլանդը:- Անհրաժեշտ Է ամեն ինչ անել, որպեսզի մեր քաղաքացիներն անվտանգ զգան իրենց»:
Ըստ ՏԱՍՍ-ի` Օլանդը նաեւ հայտնել Է, որ Ֆրանսիայում կշարունակվի ահաբեկչության դեմ պայքարի բանակային գործողությունը, սակայն զորակակազմը ներկայիս 10 հազար մարդուց կկրճատվի մինչեւ 7 հազար մարդ: