ԶԼՄ-ներն Ադրբեջանում եղել եւ մնում են անազատ. Freedom House
Международные новостиԱդրբեջանում ԶԼՄՆ-երը եղել եւ շարունակում են մնալ անազատ:
Այս մասին, 2014 թվականի համար ապրիլի 28-ին հրապարակած ամենամյա զեկույցում հայտնում է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:
Նախագծի ղեկավար Ջենիֆեր Դենհեմը գտնում է, որ ավտորիտար երկրների կառավարությունները, ինչպիսին է նաեւ Ադրբեջանը, անվտանգության մասին օրենքներն օգտագործում են որպես պատրվակ, որպեսզի քննադատական ձայներին ստիպեն լռել, քրեականները ավելի հաճախ են վախեցնում լրագրողներին, իսկ ԶԼՄ-ների սեփականատերերը փորձում են մանիպուլյացիա կատարել լուրերով, որպեսզի ծառայեն քաղաքական կամ բիզնես շահերին:
«Ադրբեջանում կառավարությունը, օգտագործելով սպառնալիքներ, արշավներ, սահմանափակող օրենքներ եւ շինծու քրեական մեղադրանքներ, խոշոր հարձակում է սկսել անկախ ԶԼՄ-ների վրա: Անցյալ տարվա ցուցանիշները վատացնելով երեք կետով՝ Ադրբեջանը Գլոբալ վարկանիշային սանդղակում զբաղեցրել է 188-րդ տեղը եւ դարձյալ հայտնվել է անազատ մամուլով երկրների ցուցակում «, -ասվում է զեկույցում: