Թուրքական լոբբին Հայոց ցեղասպանության ճանաչումից շեղող օրինագիծ է ներկայացրել ԱՄՆ Կոնգրես
Международные новостиԹուրքական լոբբին ԱՄՆ օրենսդիրներին Հայոց ցեղասպանության պատմական իրողությունից շեղող նախաձեռնություններ է սկսել:
Լոբբիի աջակցությամբ տեխասցի հանրապետական կոնգրեսական Փիթ Սեշընզը «Թուրքիա-Հայաստան հարաբերությունները ապագա 100 տարիներին. երկու երկրների ընդհանուր շահերի վրա հիմնված արդարացի, կառուցողական, կայուն եւ մնայուն առաջընթացի համար աշխատանքի կոչով» ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ուղղված` H.R. 226 որոշման նախագիծ է ներկայացրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հուրիեթ» թերթը:Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումից շեղող եւ ամերիկյան հասարակությանը մոլորեցնելուն ուղղված որոշման այդ նախագծին անմիջապես աջակցություն են հայտնել թուրքական լոբբիի հետ սերտ հարաբերությունների մեջ գտնվող կոնգրեսականները եւ ԱՄՆ-ի թուրքական բոլոր կազմակերպությունները: