ԱՄՆ պետքարտուղարությունը պահանջել է ազատ արձակել ադրբեջանցի լրագրողներին
Международные новостиՄամուլի ազատության միջազգային օրվա` մայիսի 3-ի նախօրեին ԱՄՆ պետքարտուղարությունը մեկնարկել է «Ազատություն մամուլին» ամենամյա արշավը:
Ապրիլի 30-ին Վաշինգտոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Պետքարտուղարության մամուլի քարտուղար Մարի Հարֆը պահանջել է ազատ արձակել Ադրբեջանում ձերբակալված 12 լրագրողներին եւ բլոգերներին:
«Մենք միանում ենք լրագրողներին եւ բլոգերներին անհապաղ ազատ արձակելու կոչերին, որոնք դատապարտվել են միայն ազատ արտահայտվելու իրենց օրինական իրավունքն իրագործելու համար: Մենք Ադրբեջանին կոչ ենք անում վերջ դնել անկախ մամուլի նկատմամբ բոլոր նման հետապնդումներին ու ճնշման այլ ձեւերին եւ հարգել արտահայտվելու ազատության ոլորտում իր պարտավորությունները», -ասել է նա: