ԵՄ-ն աջակցում է ԼՂ հիմնահարցի խաղաղ բանակցությունների ՄԽ ձևաչափին
Международные новостиԵվրոպական միությունը հաստատակամորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին և համանախագահների ջանքերին, որոնց նպատակն է առաջընթացի հասնել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի համապարփակ խաղաղ բանակցություններով լուծման հարցում: Այս մասին ասվ ում է մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայանալիք խորհրդարանական ընտրությունների առնչությամբ ԵՄ Արտաքին գործերի եվրոպական ծառայության (ԱԳԵԾ) մամուլի խոսնակի տարածած հայտարարությունում:
«ԵՄ-ն պատրաստակամ է ապագայում էլ աջակցել հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին»,- ասվում է հաղորդագրությունում:
ԱԳԵԾ-ը նաև վերաթարմացրել է նախկին տարիների ԼՂՀ ընտրությունների ժամանակ արված հայտարարություններն այն մասին, որ ԵՄ չի ճանաչում այն իրավական և սահմանադրական շրջանակը, որում դրանք իրականացվում են: Հայտարարությունում նշվում է նաև, որ այս գործընթացը չի կարող կանխորոշել Լեռնային Ղարավաղի ապագա կարգավիճակը կամ ազդել բանակցային գործընթացի վրա: