Թուրք մարմնավաճառները աշխատավորների իրավունքներ են պահանջում
Международные новостиՄայիսմեկյան արարողություններին մասնակից թուրք մարմնավաճառները իշխանություններից պահանջել են իրենց աշխատավորի իրավունքներ տալ:
Ինչպես հաղորդում է թուրքական Bianet կայքը, թուրք մարմնավաճառները մայիսի 1-ին Ստամբուլի փողոցներ եւ հրապարակներ են դուրս եկել «Անբարոյական չենք` աշխատավոր ենք, դիմակայելու ենք հակամարմնավաճառությանը» բովանդակությամբ պաստառներով:
Մայիսի 1-ի կապակցությամբ թուրքական «Սեռական առողջության եւ մարդու իրավունքների կարմիր հովանոց» կազմակերպության կողմից տարածված հայտարարության մեջ ասվում է. «Սեռական ծառայության աշխատակիցների իրավունքները աշխատավորի իրավունքներ են: Սեռական ծառայությունը աշխատանքային զբաղվածություն է»:
Նշվում է, որ սեռական ծառայության հատվածում աշխատանքն ամենածանրերից է, եւ մարմնավաճառների իրավունքները պետք է հավասարեցվեն աշխատավորների իրավունքներին:
«Բոլոր աշխատավորներին հավասար մենք պայքարելու ենք մեր իրավունքների համար», -ասվում է թուրք մարմնավաճառների տարածած հայտարարության մեջ: