Գերմանիայում ահաբեկչության սպառնալիքի պատճառով չեղարկվել է հեծանվաարշավը
Международные новостиԳերմանիայի իշխանությունները հայտարարել են Մայնի Ֆրանկֆուրտի շուրջը միջազգային հեծանվային ավանդական արշավի չեղյալ հայտարարման մասին, որը նախատեսված էր մայիսի 1-ին: Պատճառը հնարավոր ահաբեկչության սպառնալիքներն են, հայտնում է The Washington Post-ը:
Գեսսեն հողերի ոստիկանության վարչությունից հայտարարել են, որ այդ որոշումը կայացվել է «բնակչությանը սպառնացող հնարավոր ահաբեկչությունների տվյալների պատճառով»:
Հիշեցնենք, որ Գերմանիայի ոստիկանությունը Օբերուրզել քաղաքում ձերբակալել էր ամուսնական զույգի, որը ահաբեկչական ակտ էր նախապատրաստել: