Թուրքիայի քրդամետ կուսակցությունը բոյկոտում է Էրդողանի այցը քրդաբնակ շրջաններ
Международные новостиԹուրքիայի քրդական «Ժողովրդավարական շրջաններ» կուսակցությունը որոշում է կայացրել բոյկոտել երկրի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` մայիսի 2-ին նախատեսված այցը քրդաբնակ Բաթման, Դիարբեքիր և Սիիրթ (Սղերթ): Ինչպես հաղորդում է թուրքական «Ռադիկալ» պարբերականը, կուսակցությունը որոշումը պայմանավորել է այն հանգամանքով, որ վերջերս Էրդողանն իր ելույթներից մեկում հայտարարել էր, թ ե երկրում «քրդական հարց գոյություն չունի»:
Կուսակցությունը Էրդողանի նման հայտարարությունն անհամատեղելի է համարել ներկայում ընթացող թուրք-քրդական հաշտեցման գործընթացի համատեքստում: «Ժողովրդավարական շրջաններ» կուսակցության ներկայացուցիչները փաստել են, որ երկրի առաջնորդն իրեն շարունակում է պահել որպես կուսակցության ղեկավար և, քրդաբնակ շրջաններ այցելելով, փաստորեն, քարոզչություն է ցանկանում անել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության օգտին: Քրդամետ կուսակցության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ իրենք Էրդողանի` Բաթման, Դիարբեքիր և Սիիրթ (Սղերթ) կատարած այցելությունների ժամանակ նրան չեն դիմավորելու և չեն հյուրընկալելու: