Մեքսիկան փաստացի պատերազմ է հայտարարել երկրի խոշոր թմրակարտելին
Международные новостиՄեքսիկան Գվադալախարա քաղաքում քաոսից հետո, որը ստեղծել էին թմրակարտելի անդամները՝ հրկիզումներով և ռազմական ուղղաթիռի խոցմամբ, փաստացի պատերազմ է հայտարարել խոշոր թմրակարտելին: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ազգային անվտանգության հարցերով հանձնակատար Մանտո Ալեխանդրո Ռուբիդոյի խոսքով՝ կկիրառվեն պետության բոլոր հնարավորութունները հանցավոր խմբավորման չեզոքացման համար։ Նա չի հստակեցրել, թե որ խմբավորման մասին է խոսքը, սակայն փորձագետները վերջին չարագործությունները կապում են «Խալիսկո-Նոր սերունդ» կարտելի հետ:
Երեկ թալանվել է մեկ տասնյակից ավելի բանկ, հրկիզվել բենզալցակայաններ, տրանսպորտային միջոցներ: Զոհվել է 7 մարդ: Իշխանությունները ձերբակալել են քաոսի ստեղծմանը մասնակից 19 մարդու: