Սիրիայում կոալիցիայի օդային հարվածի զոհ է դարձել 52 խաղաղ բնակիչ
Международные новостиՍիրիայում 52 խաղաղ բնակիչ դարձել է «Իսլամական պետության» դեմ պատերազմող միջազգային կոալիցիայի օդային հարվածի զոհ: Այդ մասին հայտնել է Մարդու իրավունքների սիրիական կենտրոնի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը, գրում է lenta.ru-ն:
Հալեպի շրջանում Բիրմալ գյուղի վրա օդային հարվածը դաշնակիցները հասցրել են մայիսի 1-ի վաղ առավոտյան: Ռահմանի խոսքերով՝ մահացածների մեջ յոթ երեխա կա: Եվս 13 մարդ մնում է ավիրված շենքերի փլատակների տակ:
Կենտրոնի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է օդային հարվածի հետևանքով ավելի քան 60 մահացածների և վիրավորների մասին: Իրավապաշտպանները նշում են, որ օդային հարվածի զոհ է դարձել մի քանի ընտանիք:
2014 թվականի օգոստոսին ԱՄՆ-ն ռազմական գործողություն է սկսել ԻՊ-ի դեմ Իրաքում, իսկ սեպտեմբերին օդային հարվածների է ենթարկվել նաև Սիրիայի տարածքը: